Մարտի 5-ին, ժամը՝ 15․30
Վայրը՝ Մեդիակենտրոն

Օրակարգում՝ 

2024թ․ մարտին շենքերում բարեկարգման, նորոգման աշխատանքների հայտեր

Կրթական առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողների անհատական պլանների մասին տեղեկանք, նրանց աշխատանքի կազմակերպումը, խնդիրներ։

  • 1-ին կուրս՝ 4 ուսանող
  • 2-րդ կուրս՝ 1 ուսանող
  • 3-րդ կուրս՝ 1 ուսանող

Դասավանդողի փոխարինման կազմակերպումը

  • Դասավանդողների փոխարինումը կազմակերպվում է կարգի համաձայն։

Պարապմունքի ընթացքում սովորողների անվտանգության ապահովումը. անվտանգության կանոնները՝ որպես «Ներքին կարգապահական կանոնների» հավելված, դրա արտացոլումը ուսումնառության պայմանագրում․

Քոլեջի ուսումնառության պայմանագրում ունենք այս կետերը։ Էստեղ խնդիր ունենք գործողությունների պլանի ստեղծմանը, կազմակերպմանը։ Պիտի հասկանանք, թե ինչ գործողություններ են բխում, եթե որևէ ուսանող բախվում է այս խնդիրներից որևէ մեկի հետ։
Քոլեջը պարտավոր է՝

  • 4.2.6. Ապահովել Ուսանողի կյանքի անվտանգության պայմանները՝ միաժամանակ իրագործելով նրա շահերի դեմ ուղղված ոտնձգություններից պաշտպանելու իրավաչափ գործողություններ, ինչպես նաև թմրեցնող նյութերից, պայթուցիկ պարագաներից, մուրացկանությունից, թափառաշրջիկությունից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից հետ պահող, կանխարգելող միջոցառումներ:

Ուսանողը պարտավոր է՝

  • 4.3.4 խնամքով վերաբերվել Քոլեջի գույքին, վնաս պատճառելու դեպքում հատուցել նյութական վնասը,
  • 4.3.5 հարգել աշխատողների և Ուսանողների իրավունքներն ու արժանապատվությունը,
  • 4.3.6 չծխել, չօգտագործել ոգելից խմիչքներ, հոգեմետ, թմրեցնող նյութեր, չունենալ ծխախոտ, ոգելից խմիչք, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ պարագաներ, առարկաներ, զերծ մնալ մուրացկանությունից, թափառաշրջիկությունից, մոլախաղերից և այլ բնույթի քրեածին, հանցավոր արարքներից։